Իրանը պատրաստվում է հակահարված տալ Միացյալ Նահանգներին Մերձավոր Արևելքում՝ հաղորդել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի Telegram ալիքը։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ «ամերիկացիները սխալ հաշվարկներ են արել», քանի որ Իրանը նախկինում տարհանել էր բոլոր նյութերը երեք միջուկային օբյեկտներից, որոնք հարված էին ստացել ԱՄՆ-ի կողմից։               
 

Երիտասարդացել է մանկական դիաբետը

Երիտասարդացել է մանկական դիաբետը
14.11.2013 | 17:38

Հայաստանում մանկական շաքարային դիաբետի գլխավոր էնդոկրինոլոգ, «Մուրացան» հիվանդանոցային համալիրի էնդոկրինոլոգիական կլինիկայի ղեկավար Ելենա ԱՂԱՋԱՆՈՎԱՆ և «Երազ» բարեգործական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Կարինե ՄԽԻԹԱՐՅԱՆԸ, այսօր հրավիրված մամլո ասուլիսում, շաքարային դիաբետի դեմ պայքարի միջազգային օրվա առիթով, անդրադարձան մանկական շաքարային դիաբետի դեպքերին, դրանց առաջացման պատճառներին և հիվանդության հետ կապված խնդիրներին:

Ե. Աղաջանովայի փոխանցմամբ, այս տարի մանկական դիաբետի դեպքերը և շատացել են և երիտասարդացել: «Եթե նախորդ տարիներին գերակշռում էին մինչև հինգ տարեկան երեխաները, ապա այս տարի փոխվել է հիվանդության տարիքը: Այն ավելի շատ է սեռական հասունացման և նախասեռական հասունացման տարիքի երեխաների մոտ»,- նշեց էնդւկրինոլոգը:
Կարինե Մխիթարյանի տեղեկացմամբ, ամբողջ աշխարհում շաքարային դիաբետով տառապող մինչև 15 տարեկան երեխաների թիվը մոտ 70 հազար է: «Մեզ մոտ բնակչության թվի համեմատությամբ այս խնդիրը ավելի սուր է արտահայտվում: Հիմնական խնդիրը հոգեբանական գործոնն է, որը բացակայում է: Երեխաները կարիք ունեն հոգեբանական աջակցության, ցանկալի կլիներ հոգեբանական խմբեր լինեին, որոնք կաշխատեին հիվանդ երեխաների և նրանց ծնողների հետ»,- ասաց բանախոսը` հավելելով, որ չնայած այն հանգամանքին, որ տարեցտարի հիվանդ երեխաների թիվն ավելանում է, սակայն ոչ մի տեղից աջակցություն չեն ստանում.
«Ամբողջ օգնությունը տրամադրում է «Երազ» հիմնադրամը, բայց հիմնադրամի միջոցները չեն բավարարում ավելացած երեխաների մասին ևս հոգ տանելու համար»,- նշեց նա:
Դիաբետի առաջացման պատճառները, ըստ հիմնադրամի նախագահի, մեծ մասամբ կապված է սխալ ապրելակերպի հետ, ինչպես նաև նրա հիմքում ընկած է ժառանգականությունը: Հիմնադրամում գրանցված են 1-18 տարեկան երեխաներ, իսկ հանրապետության մասշտաբով` մոտավորապես 420 երեխա: Վիճակագրական ծառայության տվյալներով այդ թիվը 391 է:
Շաքարային դիաբետով հիվանդների 80-85 տոկոսը մեծահասակներ են, 10-15 տոկոսը` երեխաներ: Հիվանդության առաջին գործոնը, ինչպես մասնագետներն են նշում, ճարպակալումն է. «Սխալ ենք ուտում, քիչ ենք շարժվում»:
Դիաբետի վտանգավոր տեսակներից է թաքնված դիաբետը, որը կարող է հայտնվել մի քանի տարի կամ ամիս հետո, երբ արդեն բարդություններ են առաջացել:
Էնդոկրինոլոգը խորհորդ տվեց գոնե 45 տարեկանից հետո ստուգել արյան շաքարը, ինչն ընդունված է ամբողջ աշխարհում` հիվանդությունը կանխելու կամ բուժելու համար:
Ինչ վերաբերում է դիաբետի բուժման համար նախատեսված դեղորայքին, մասնագետներն ասացին, որ այն թանկ հաճույք է, շատերի համար անհասանելի. «Ինսուլինի տեսակներ կան, որոնք մեզ չեն տրվում պետության կողմից և այնքան թանկ արժեն, որ հասանելի չեն բոլորին: Դեղորայքային բուժում արվում է, բայց դա քիչ է»:
Այս տարի «Երազ» հիմնադրամի և էնդոկրինոլոգիական կլինիկայի նախաձեռնությամբ առողջապահության նախարարությունում ստեղծվել է աշխատանքային խումբ, որն աշխատում է մանկական դիաբետի դեմ պայքարի ծրագրի նախագծի վրա: «Մինչև տարեվերջ նախագիծը կներկայացնենք նախարարություն, և հույս ունենք հիվանդ երեխաների կարիքները հոգալու սեփական մակարդակով»,-ասաց հիմնադրամի ղեկավարը:


Հասմիկ ՄՈՎՍԻՍՅԱՆ

Դիտվել է՝ 2536

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ